ՔԱՐԱ ՆԱԶԱՐ ԽԱՆԸ

Գրեց:
Մուրատ Ուջաներ

            Ես մի շենք եմ որ շինուած եմ Նազար Աղա Նազարեթեանի կողմից 1876 թ.-ին Սենկ-ի Խոշգքատեմ, նորօրեայ Քարակէօզ թաղամասից Քարակէօզ մզկիթի հարաւը եւ ժողովրդի մէջ յայտնի եմ որպէս Քարա Նազար Խան անունով:

Նազար Աղան որ ծնած էր 1808 թ.-ին ՝ որպես ոսկերիչ Արթինի և Չոփուր Մարիամի կրտսեր որդի, իր աշխատանքային կեանքը սկսած էր – հազիւ տասնչորս տարեկան էր ՝ ունենալով իր սեփական խանութը: Իր տաղանդի և խելքի շնորհիւ ինքը շատ արագ առաջադիմեց իր մասնագիտութեան մէջ եւ երիտասարդ տարիքին հարստացաւ: Այս հարստութեան հիմնական աղբիւրն այն էր որ իմանացած էր որ այդ ժամանակ շրջանառութեան մեջ գտնուող քարորդ ոսկին ավելի շատ ոսկի ունէր իր շուկայական արժեքից եւ անոնց կը հաւաքէր շուկայական արժեքի մի քանի դրամից աւելի շատ վճառելով ՝ հալելով կը ծախէր որպես ոսկե ձուլակտոր ձեւով: Ինքը նաեւ մեծ գումարներ վաստակեց ՝ պատրաստելով եւ վաճառելով աչքարու զանազան զարդեր օսմանեան ոսկուց եւ արծաթե մետաղադրամներից իր ոսկերչական տարիներին։ Այն ժամանակահատուածին Կավալացի Մահմեդ Ալի փաշան ՝ որ ինքը Եգիպտոսի նահանգապետ էր, երբ ապստամբեց օսմանեան սուլթանին եւ ինքիշխանութեան տակ մտաւ Հիւսիսային Սուրիա եւ Կիլիկիայի շրջանները, Նազար Աղան, որ նաեւ աշխատեցաւ Մ.Ալի փաշայի որդու գանձապահ Կիւմիւշխանէցի Հարութիւն Աղա Կուզուկեանի հետ, օրեցօր ավելացրուց հարստութիւնը:

Նազար Աղան հարուստ ու հարգուած գործարար էր եղել, երբ Մ.Ալի փաշայի զինուորները հեռացան Անթէպից 1841 թ.։ Մի քանի տարի անց ՝ 1876 թ.-ին, Նազար Աղան, որը կառուցեց օճառի գործարան մը (մասմանա), որ այն հարակից էր ուրտեղ զիս կառուցեցին, ինչպէս ոսկերիչ էր, նաեւ դարձաւ գործարանատեր: Յաջորդ տարիներին ինքը սկսեց զբաղուիլ առեւտրի, ներմուծման և արտահանման գործերով ՝ թողնելով ոսկերչութիւնը:

Քաղաքի առեւտրային կեանքը, որ արագորեն կը զարգանար 1850-ականների կեսերից, սկսած էր օրեցօր առաջանալու եւ նոր աշխատատեղեր ստեցծելու: Այս ժամանակաշրջանին քաղաքը խիտ գաղթական ստացաu հատկապես Սեբաստիայից եւ  Մալաթիայից: Անթէպ եկած այս ներգաղթյալներու մեծ մասը արհեստավորներ էին:

            Երբ կը հասնինք 1870-ականներուն, քաղաքն այժմ զրկուեց փակ տնտեսական կառոյցից, իր արտադրութեան մեծ մասը սկսուեց վաճառել քաղաքից դուրս: Մի կողմից ՝աշխատատեղերի անհրաժեշտութիւնը, ուրտեղ արտադրողները կարողանան վաճառել իրենց արտադրանքը, իսկ միւս կողմից Նազար Աղան տեսնելով ՝այլ քաղաքներից ապրանք գնելու համար եկողներուն առեւտուր ընելու եւ միաժամանակ գիշերը մնալու խաներու վրայ եղած պահանջը, որոշելով մի խան ՝ այսինքն զիս կառուցումը, ինչպես վերեւը ըսած էի օճառի գործարանի կողքի հողը գնելով, 1874-ին սկսած շինարարութիւնս երբ աւարտուեց 1876թ-ին, այն սկսեց ծառայել որպես քաղաքի ամենաարդիական խանը, որը կառուցուած էր քառակուսի ձևաւորուած կենտրոնային բակի եզրերին երկհարկանի մի շենք: Բացումից յետոյ նույնիսկ մեկ ամիս կամ երկու ամիս անցած էր, բոլոր խանութներս վարձակալված էին:

Մինչեւ 1906 թուական ոչ մի խնդիր չունենացայ, բայց այդ տարի ՝ Նազար Աղայի մահից տանսինը տարի, իմ ծառայութեան մտնելուց 30 տարի յետոյ Մեհմեթի որդին ՝ Պեկմեզչի Օսմանի որդին ՝Քահուէջի Մըսթըք անունով մէկը մէջտեղ ելաւ որ ինքը իւրայատուկ անձնավորութիւն է: Այսինքն Մըսթըքը դիւրաշարժ թէյ վաճառող էր ՝ կարճ հասակով, աջ ոտքից կաղ, գեղեցիկ դեմքով, կարճ եւ ճերմակ մորուքով, մաքուր հագնուող, նիհար մարդ էր եւ իր մասին կ՛ըսուէր որ կը պատկանէր ազնուական ընտանիքին: Մըսթըք մի մարդ էր որ մի ձեռքին դեղին սամովարը, իսկ միւս ձեռքին թէյ լսուած թէյի բաժակներով, թէյի դգալներով, թէյի ամաններով եւ սիմիթներով լցուած ապագի մետաղական թիթեղ սկուտեղ պոռալով ՝ եռող թէյ կը վաճառէր։ Ահա ՝ ասիկա Քահուէջի Մըսթըք, ինչպես երեք տարի առաջ Քիւրքչեան  Հաննա Էֆենդիին ըրածի պես – շահոյթ մը չ՛ըլլայ բայց փառք ը՛լլայի նման – պնդեց որ 890թ-ին Նազարին կառուցած մասմանայի կառուցման ընթացքին Միսթիքի ղեկավարած Քարա Յուսուֆ հիմնադրամի Պոյաճը մզկիթի առեւմուտք գտնուող ստորգետնեայ մեջիդը, մեջիդին աղբիւր եւ պէտքարանի տակ իջնող աստիճաններուն եւ մեջիդի թռան վրայ շինելով բռնագրաւած էր հիմնարկին, դատարանի որոշմամբ դատարանին պահանջեց քանդել այդ մասմանայի շենքը եւ բացահայտել մեջիդի քայլերը: Երկար տեւող դատարանի արդիւնքին, դատարանի որոշմամբ քանդուեց մասմանայի մի մասը եւ բացահայտուեց մեջիդի աստիճանը ու դուռը:

 Այս գործը շահելու համարձակութեամբ, 1906-թին հետեւեալ դիմումով «Սէնկի  հօշքատեմ թաղամասին, Քարակէօզ շուկայի մոտ, ժողովրդի մէջ «Կոպիտ կով» կոչուող վայրը, ստորգետնեայ, սանդուղքներով գետնին տակ իջնելով, հասարակութեան պատկանող մի աղբիւր եւ չորս պէտքարանը քանդուեց և ոչնչացրեց վերը նշուած Բեյ թաղամասին, անունը  նշուած պարոն Նազարի կողմից եւ խան եւ շէնք կառուցուեց 30 տարի առաջ։ Այս տեղը որ իմ նախնիների՝ Կարա Յուսուֆը հիմնադրամի օգտին էր, Նազար Աղայի մահից  յետոյ սեփականատերութիւնը անցաւ 6 հոգու (3 դուստր, 3 որդի):

Այս հողի վրա շէնքերն ու սենյակները քանդելով եւ հեռացնելով ,կը պահանջեմ ՝ այս հողից ստացուող եկամուտները յանձնի հիմնադրամին:»դատարանից պանանջեց կայացրեց Նազար Աղայի ժառանգների դեմ  ՝նաեւ քանդելս, նաեւ հողի վարձի վճարումը շինուած օրիս մինչեւ այդ օրը եւ հողի վերադարձը Քարա Յուսուֆ հիմնադրամին: » 

Դուք ալ զիսմէ առնուազն լաւ գիտեք որ ինչպես նաև, երբ ես չգիտեմ, թե երբ և ինչպես է արդարութիւնը երբ եւ ինչպէս պիտի ձեւաւորուի, այս հողերուն անյայտ է։ Քիւրքչեան Հաննա դատին Մազլում Էֆենտին, որ Մըսթըքի փաստաբանն էր, այս անքամ ներկայացրեց Նազար Աղայի ժառանգներին: Նախորդ դատին դատարանը ընդունեց  որ Մըսթըքը Քարա Յուսուֆի ժառանգն էր եւ համապատասխան որոշում տուաւ իրենց համար բայց այս անգամ դատարանը որոշելով եզրակացնել որ հօգուտ Նազար Ազայի ժառանգների կլինի այն հիմքով որ ինքը Քարա Յուսուֆի ժառանգորդ չէր։ Դատարանի այս որոշումից յետոյ կաղ Մըսթըքը թողնելով իր աշխատանքը մի կողմ, իսկ գոնե օրուայ երկու անգամ կը լացէր, իսկ մի կողմից անիծէր Նազար Աղային եւ անոր ժառանգներին: Մտքիս մէջ չէր անցներ որ եթէ այս տարօրինակ դատը աւարտուէր հօգուտ կաղ Մըսթըք-ին որ չը տեսնամ այս օրերին, բայց այդ օրը եկաւ, ըսի։

            Ինչ որէ, այս իրադարձութիւնը չ ՛ազդեց իմ աշխատանքային կեանքի վրայ: Իմ վարձակալների եկամուտները, ովքեր ամեն օր նոր շուկաներ կը գտան, կը շարունակէր էին օրէցօր շատնալ: Սահմանադրութեան հռչակագրով, որը հիմնուած էր ժողովուրդներու իրաւահաւասարութեան հիմքի վրայ 1908 թուվականին, թուրք, քուրդ, արաբ, չերքեզ, մահմետական, քրիստոնեայ և հրեայ դարձան եղբայրներ. «Ազատութիւն», «Արդարութիւն, հաւասարութիւն և եղբայրութիւն» կարգախոսը սկսեց արձագանքել, ինչպես երկրի իւրաքանչիւր բոլոր մասերին: Այս ժամանակաշրջանին սկսած էր սահմանադրական կառաւարութեան ազդեցութեամբ առեւտուրը վերականգնելու եւ սկսեցին անյապաղ շուկա գտաւ և լավ եկամուտներ բերեց ՝ առանց տեղը մնալու: Չնայած, անոնք որ այս միջավայրը գոհունակութիւն առաջացրուց զիս և միւս խաներուն առեւտրով զբաղուող առեւտրականներու համար, անոնց թիւը քիչ չէր, որոնք դժգոհ էին այս իրավիճակից: Որովհետեւ զիս և այլ խաներուն գործ ընող վաճառականներուն մեծ մասը հայեր էին, որոնք երկար ժամանակ կ՛անուանէին Սատըք-ը Միլլի: Մի շարք մահմետական թուրքերը, որոնք իրենց համարէին կայսրութեան հիմնական տարրը, գոհ չէին իրենց եկամտի մակարդակի բարձրացումից,եւ սկսեցին հրահրել մահմեդական ժողովուրդը հայերու դէմ: Իրականութեան մէջ, չնայած ասիկա նոր չէր, բայց հայերը համարյա կոչուած էին ներքին թշնամիներ Առաջին աշխարհամարտի նախօրէին:

            Առաջին աշխարհամարտը սկսելով ես ամաչեցի 1915թ-ին իմ մահմեդական ժողովրդի հակահարուածին զրկուած վարձակալների և անոնց ընտանիքներու նկատմամբ, երբ հայերը հայտարարուած էին ներքին թշնամիներ եւ 1915-ին արտաքուեցան Արաբական անապատներուն ՝ չնայած այն բանին, որ բոլոր մարդիկ Օսմանյան կայսրութեան մէջ բնակուողներից բոլորը գրանցուեցաւ բանակին պաշտպանել հայրենքը ՝իրենց կյանքի հաշվին: Նազար Աղայի որդին ` պարոն Կարապետը աքսորուածներու մէջն էր եւ տեղեկացայ որ նա մահացած էր Հալէպի մէջ 1916 թ․-ին։

Այս ժամանակաշրջանին առեւտրային կեանքը սահմանափակ էր: Որեւէ ցանկացած տեսակի ապրանքի ձեռքբերումը դադարած էր երկար ժամանակ, արտահանման հնարաւորութիւն չը կայ, իսկ քաղաքի սեփական սահմանափակ միջոցները բաւարար չէր մարդկանց կարիքներուն: Ամբարները եւ պահոցները դատարկ սենյակներուն անթացուպների կարիք ունէին: Քաղաքը կը գտնուէր ծանր իրավիճակի մէջ, գոյատեւեցին իր ձեռքի ունեցած քիչ հնարաւորութեամբ։  Կազի իւղը հատուկ էր հարուստներին: Շաքարը կ՛ուտէր հարուստները ։ Մի լուցկիի տուփ ստանալը աւելի դժուար էր քան ոսկի գտնելը: Քանի որ խանութներուն և տներուն մէջ օգտագորուող լապտերը կը գործածէր լուսավորութեան նպատակով, ձիթապտղի իւղ կը գործածէին, քանի որ կազի իւղը չը կար, իսկ փողոցային լապտերը  եղաւ`պատերի լքեած զարդանախշ:1915 թուականից մինչեւ 1918թ-ի վերջը  դատարկ մնացի, գրեթէ չծառայելով այն անձի կառաւարման տակ, որին պարոն Կարապետը աւանդեց զիս և այլ անշարժ գոյքերը: Որովհետեւ չը կար վարձակալս, ծախելու ապրանքը եւ պետք եղած ապրանքի առնող հաճախորդը:

            Երբ ավարտուեց Առաջին աշխարհամարտը, երբ Փոքր Ասիայի տարբեր քաղաքներից մինչև Արաբական անապատներու աքսորվածները սկսեցին վերադառնալ իրենց հայրենիքը, օջախին, ես ա Միլլէթ Խանի պես պատսպարան եղայ իր ծնողքները կորցրած հարիւրաւոր զաւակի համար եւ փրկուեցայ տարիներ շարունակ պարապ մնալու ցաւից։ Ուրախութիւնս ետ բեռեց աքսորից եւ ճանապարհին յոգնած զաւակներուն թռչուններու նման գեղգեղանքները լսել։ Դժբախտաբար թուրքերը, որոնք գոհ չէին Անթէեպի ֆրանսական գրաւումից և այն հայերի վերադարձից, որոնց համար անոնք կը կարծէին, որ փրկուած են անհունօրէն (նոյնիսկ ես ալ ուրախ չէի ֆրանսիացիներու գրաւումից բայց ես նաեւ ուրախ էի տեսնել այն հայերին որոնք կարողացան վերադառնալ իրենց հայրենիք ողջ-առողջ) մնացին այն հատվածին, որը կոչուած էր քաղաքի թուրքական մասը եւ այն զաւակները, որոնց համար ես պատսպարան եղայ տեղափոխեցան քաղաքի այդ մասը որը կոչուած էր հայկական շրջան: 1920թ-ի ապրիլի 1-ից  մինչեւ 1921թ-ի փետրուարի 9-ը զիս գործածեցին որպես թուրքերի ռազմական շտաբ ՝ կայծակին բանակների հրամանատարութեան անվան տակ:

Անթէպ պատերազմը ավարտուեց եւ և Անգարայի պայմանագիրը ստորագրուեց Ֆրանսիայի և Անգարայի կառավարութեան միջեւ: Չնայած քաղաքի մի մասը աւերուած էր, կարողացայ ոտքի մնալ։  Եվ քաղաքի ամենաարժեքավոր անշարժ գույքերից մէկն էի: տասնյակ մարդիկ կային որ ցանկացան զիս : Իմ դեպքում չափազանց շատ անշարժ գույք կա՛մ բաշխուած էր որպես պատերազմի պարգեւ կա՛մ վաճառուած էր ինչ-որ մեկին իր արժեքից ցածր գրեթե անվճար: Իրավիճակս որոշ ժամանակ մնաց անորոշ,ի վերջոյ գտնուեցայ որպէս «Էմլաք-ի Մեթրուքա» այսինքն անշարժ գույքի և փոխանցեցին ֆինանսական նախարարութեան  որպես Ազգային Անշարժ գոյք եւ ֆինանսական նախարարութիւնից գնուած եմ եղել մէկի կողմից, այստեղ չէմ ուզէր նշել իր անունը որ ինքը տարիներ շարունակ աշխատած էր պարոն Կարապետի հետ եւ Կարապետը այնքան վստահեց այն անձին որ իրենց աւանդեց իր բոլոր անշարժ գոյքերը: Լսեցի եմ այս պատմությունը շատ մարդկանց կողմից եւ չը կարողացայ բռնել ինքըզինքս եւ ըսի որ խելք ունենաց որ հաւատաց։

Խոսքերիս սկզբին, Շաքիր Սապրի Յեները հրատարակած էր « Կազիանթէպ Մշակոյթ ամսաթերթի 1961 թ- ի փետրուարի 10-ին, 38-րդ թուի ՝ «Գրառումներ  Կազիանթեպ դատարանի գրառումներից գնահատանքներ »վերնագրով եւ երբ լսեցի որ ինքը ավարտած էր հոդվածը իր կարծիքով, Ես նոյնպես հասկացայ այս բոլոր իրադարձութիւնների իրական պատճառը: Իր կարծիքով Շաքիր Սապրի Յեները գրած  է հետեւեաը.

            «Օսմանեան կայսրութեան  այս շրջան ապրող հայերը մտադրութիւն ունէին հիմնել (մի Կիլիկեան կառաւարութիւն), այսինքն ՝ անկախ Հայաստանը: Երկրորդ Սահմանադրութեան հռչակումից յետոյ անոնքք ապացուցեցին իրենց չարակամութիւնը՝ տեղ բացելով ներկայիս ավագ դպրոցի շենքի տեղը (Կիլիկյան հայ ուսուցիչների դպրոց) բանալով եւ դռան վրայ դնել այդպիսի մեծ  ցուցանակ կախելով: Անթէպի եւ իր շրջանի հայերի և ֆրանսիացիներու միջեւ համագործակցութիւնը նոյնպես այն ակնհայտ արտահայտած էր Անթէպ-ֆրանսական պատերազմին:Այս մտադրութիւնը իրաանացնելու համար հայերը ստիպված էին ունենալ մեծ քանակութեամբ ունեցվածք ու ապրանք: Նուիրեալ մահմետականներն ու թուրքերը, որոնք ասիկա զգացին, գաղտնի պայքարած էին որ անոնք սեփականություն չունենան:

Դարեր շարունակ շարունակուելու էր այս իսլամական-հայկական սառը պատերազմը: Իհարկե, ասիկան երկու կողմերի համար կեանքն ու մահն էր: Այս պայքարի սկիզբին  եղած էր հայրենասեր Անթէպցի երեցներ, հզոր գրողներ եւ տեսակէտ արտայայտողներ, փաստաբաններ, ինչպիսիք են Քեփքեփ Զատէ Շաքիր Էֆենտին, Քարա քարոզիչ Զատէ Հասան Ռաֆէթ Էֆենդին և այլն:

Երբ որ հնարաւորութիւն կ՛ստանային, դուրձ կը հանեն  կաղ Մըսթըքների նմանները բայց անոնք գործը կը ղեկավարեն վարագոյրի ետեւից։ Մահմատական փաստաբաններուն քրիստոնեայ դատերը ընդունելը նաեւ խորհրդանշական էր այս ազգային դատերուն: Անիկա նեարդային պատերազմական հնարանք էր `խուսափել կեաւուրներու համար մեծ դատին: Հակառակ դեպքին, վերը նշուած փաստաբանները բոլորն էլ հայրենասեր և կրօնամոլ էին: Ոչ ոք իրավունք չունի անոնցմէ կասկածել:

Ասոնք այն աջակիցներն էին, որոնք ես վերեւ նշեցի, և այս աստուածային ուժ էր: Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող էր Մաստթքը հասնել այս հիանալի դատին ՝ բաժակ բաժակ թեյ վաճառելով:

Այս աստուծային պայքարի նահատակները, որոնք մեզ այսօր խաղաղ ձեւով կ՛ապրեցնեն մեր երկրին, նույնքան հերոս են, որքան Անթէպ-ֆրանսա պատերազմի նահատակներու նմանը: Թող անոնք ննջեն  լույսերու մէջ:»

Մի խոսքով, 1923 թուականից ի վեր դարձայ իր անունով յիշուող մի խան: Քաղաքի ամէնահարգուած խան էի, հատկապես 1923-1950 թվականներու միջեւ: Երբ քաղաքի Իշբանկի մասնաճիւղը սկսեց գործել իմ արեւմուտքի գրասենյակներից մեկը 1931 թուականի մայիսի 18-ին, այդ կողմի փողոցը սկսեց կոչվել Իշբանկի պողոտա: Նոր սեփականատերս, օգտագործելով տեղական կառավարիչների հետ ունեցած կապերը, մի հատուածս վարձի տուաւ Թէքէլ ղեկավարութեան, որ այդ ժամանակ այն կը կոչուէր Ինհիսար անուանումով, վաստակէց մեծ քանակութեամբ վարձավճարի եկամուտը։ Ուշ 1950-ականներ, նոր սեփականատերս, որը ծածկեց միջին բակի վերին հատվածը տանիքով, տասնեակ նոր խանութներ ձեռք բերելիս ՝ միջին բակս երկհարկանի դարձնելով վարձակալութեան եկամուտներ վաստակած ատեն չը մտածեց իւրայատուկ տեսքիս վատացման մասին:

Երբ կը հասնինք 1960-ականներին, վերածուցին քաղաքի մի փողանցում, ուրտեղ կը վաճառէին քաղաքին մաքսանենգորեն արտահանուած ՝ դրսից ապօրինի բերուած բոլոր տեսակի ապրանքները, անունս դրին Պիւյիւք Փասաժ: Այս վայրի ամենակարեւոր առանձնահատկութիւնն այն էր որ փողանցման մէջ վաճառուած եւ գնուած ապրանքները,առանց որեւէ դատական ​​ընթացքի, կը վերաբերէին որպէս ապօրինի ապրանք իմ դռան դուրս, իսկ ապրանքը տեղափոխող անձին նոյնպէս մեղադրանք է առաջադրել մաքսանենգութեան մէջ: 1970-ականներին այս եղանակին ծառայող փողանցումների թուի ավելացումը չ՛ազդեց իմ հեղինակութեան վրայ եւ նոյնիսկ առնելու կ՛ուգային այն բոլոր ապրանքները, որոնք ձեր մտքին մէջ ինչ որ կար, Անգարային Պոլսոյ նման մեծ քաղաքներից, ելեկտրոնականից մինչեւ սուրճի բաժակներ, թեյից մինչեւ սեւ պղպեղ որոնք բերուած էին ապորինորեն։ Շատ լավ կը յիշեմ, որ երբ շարժուն սանդուղը որ այդ տարիներին մեծ նորութիւն էր, քաղաքին առաջին անգամ սարքեցին, որպեսզի ավելի դիւրին ըլլայ երկրորդ հարկի անցնելը, շատ մարդիկ եկան զիս մոտ, պարզապես տեսնելու համար, թե ինչպէս է այն կ՛աշխատէր: Անյայտ պատճառով, 1979-ին, ըստ պաշտոնական յայտարարութեամբ, երկար ժամանակ անօգուտ դարձայ էլեկտրական շփման պատճառով ելած հրդեհից: Այս հրդեհը ավելի շատ վնասեց իմ վարձակալներին քան զիս, անոնց ֆինանսական կորուստները գերազանցեցին միլիոնավոր տոլարներով:

Հրդեհից անմիջապես յետոյ երկրի մէջ իշխանութեան կորզող ռազմական ռեժիմի վարձակալներուց դեմ ուղղուած մոտեցումը, իրենց առեւտուրը կանխելու համար ըրած գործողութիւնները եւ ռազմական ռեժիմի ղեկավարին ըրած յայտարարութիւնները ակնարկներ տուաւ այն մասին, թե ինչպէս ելած էր հրդեհը մեկ տարի առաջ:

            1980-ականների կեսից երկրին կիրառուող ներմուծման սահմանափակումը վերացնելով ես վերածուեցայ այն փողանցումին, ուրտեղ կը վաճառուի օրինականորեն ներմուծուող ապրանքները, այդ օրուանից մինչ այսօր կը շարունակեմ այս ձեւով ծառայելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով