ԿԻԼԻԿԻԱՅԻ ԻՆՍԴԻԴՈՒԴ

Գրեց:
Մուրատ Ուջաներ

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Անթէպի մէջ Անթէպի մէջ առաքելական հայերը կ՛ապրէին հարիւրաւոր տարի ապրած այս քաղաքին,  նոյնիսկ վաթսուն տարի անցեալ չ՛ունեցող զգային բողոքականներուն այս կարճ ժամանակահատուածին, կրթութեան ՝մանաւանդ մանուկներուն եւ երիտասարդներուն համար  հիմնած կրթական հաստատութիւններով, օրէցօր բողոքականութեան վերածողների թուի անհանգիստութիւնը։

Կ՛զգային զարգացած բողոքական հոգեւարականների հետ քննարկումներից պարտուած  Ինքնուսումն հոգեւորականներին փոխանաք զարգացած հոգեւարակ կրթող մի հաստատութեան պակասութիւնը։ Սկսեցին ուսումնասիրել այս պակասութեան յաղթահարելու եղանակները։ Վերջապէս, որոշեցին 1903 թ.-ին ստեղծել Անթէպի մէջ բարձրագոյն վարժարանի մակարդակով երիտասարդներուն  աշխարհիկ և հոգեւոր ոլորտին դաստիրակող մը դպրոց։ Այս թեմայի շուրջ ուսումնասիրութիւնները սկսեցին իրականացնել տեղական երկու խումբի միչեւ ՝ Վարդանեան և Եկեղեցու Սիրահարներ: Այս խմբերը առաջին քայլին նախատեսան հիմնել հասարակ դպրոց մը, ապա աստուածաբանական դպրոց․ որոշեցին ծախսել իրենց անդամներից հաւաքացած վարձավճարներով բաղկացած տարեկան եկամուտը, անդամներուն համեստ դրամական եւ ոչ դրամական  նուիրատուութիւններով դպրոցը հիմելու համար։ Դպրոցի հիմնելու համար ֆինանսական կապիտալից առընթեր պէտք էր պատրաստել հիմնելը նախատեսուած բարձրագոյն վարժարանի համար գործի հմուտ  ուսուցիչներ։ Այդ նպատակով, Վարդանեան խմբի ուսանողներին ուղարկեցին Ամերիքա եւ Պոլիս, իսկ Եկեղեցու Սիրահարներին աշակերտները դէպի Արմաշ եւ Ամերիքա:

1911 թ.-ին, չնայած որ Ամերիքայի մէջ ուսում ստանալու համար ուղարկուած երիտասարդները  աւարտեցին իրենց ուսումը եւ վերադարձան հայրենիք, պատրաստ էին ծառայելու իրենց ժողովրդին, բայց նախագծուած դպրոցը դեռ գործում չէր: Այս իրավիճակից անհանգստացած Ամերիքա ուղարկուած ութ ուսանողներ իրար հետ հանդիպում անցկացրեցին Bridgewater State University-ի մէջ : Անոնք խորհրդակցեցին Կիլիկիոյ տարածաշրջանին ազգային, կրոնական և կրթական կարիքների մասին: Այս հանդիպման աւարտին Ամերիքայի մէջ հիմնեցին Կիլիկիայի կրթութիւն սիրահարների միութիւն: Միեւնույն ժամանակ Անթէպի մէջ բարձրագոյն վարժարան հիմնելու համար աշխատող Վարդանեան եւ Եկեղեցի Սիրահարներու խմբի զատ Ատենական խմբի աջակցութիւնով արագացրաւ դպրոցի բացման աշխատանքը։

Արմենաք Չամիչեանի ղեկաւարութեամբ, Ամերիքայի մէջ օգնութիւն հաւաքող ութ ուսանողը փառաւոր սիրտով բարերար Միհրան Քարակէօզեանի հետ հանդիպելով փոխուեց նաեւ յոթ կամ ութ տարի չիրականացուած օրինագծի բախտը: Քարակէօզենը մեծ հետաքրքրութեամբ հետաքրքրուեց այս գեղեցիկ նախագծով եւ խոստացաւ տրամադրել անհրաժեշտ ֆինանսական և բարոյական աջակցութիւն իր հիացած նախագծի համար: 1911-ի աշնանը, տեղական Ազգային խորհրդի հաստատմամբ եւ Սիսի Կաթողիկոսի յարմար տեսնելով որոշուեց «Կիլիկիա» ինստիտուտի անուան տակ հիմնել բարձարգոյն վարժարան մը եւ ստեղծուեց յոթ հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդը, իսկ ինստիտուտի տնօրեն նշանակուեց Արմենաք Չամիչեանը, իսկ դպրոցի կրթութիւնը որոշեցուեց սկսել 1912 թուականին:

Դպրոցի տնօրէն նշանակուած Չամիչեանը, հոգաբարձուներու խորհրդի կողմից իրեն տրուած լիազորութիւններով տեղծեց խնամակալական հանձնաժողով եւ այս հանձնաժողովի աշխատանքով ոչ միայն  իւրաքանչիւր 50 ուսանողի գտան մէկ ուսանողի գլուխ տարեկան 12 ԱՄՆ դոլարով համար հուանավորներ, միաժամանակ կրթութեան համար անհրաժեշտ գործիքների առընթեր հաւաքելով մոտ 400 գիրք, նախքան դպրոցը չը բացուելուց սկսեցին ստեղծել գրադարանը: Այս 400 գրքին Եկեղեցական Սիրահարների Խմբի կողմից նուիրաբերուած 500 գիրքի աւելացնելոու, այդ օրուայ պայմաններուն կազմուած էր հարուստ գրադարան մը: Ա.Չամիչեանը դարձեալ իրեն տրուած լիազորութիւնները հիմք առնելով համաձայնեց Յալէ համալսարանից շրջանաւարտ եղող Գրիգոր Մահսերեճեան եվ Հովսեփ Միսիրեանի հետ այս բարձրագոյն վարժարանի մէջ ուսուցչութիւն ընելու համար։ Ասոնցմէ առաջինը պիտի  դասաուանդէր աստուածաբանութեան բաժնին, իսկ երկրորդը ՝ բնական գիտութիւնների եւ թուաբանութեան բաժնին:

Եւ  Կիլիկիոյ բարձրագոյն վարժարանի պաշտոնական բացումը տեղի ունեցաւ սեպտեմբերի 19-ին ՝Թէփէ պաշը Սպիտակ բլրի որդի Բլրի վրա գտնվող Որդու ընդարձակ և օդային շենքին: 1912-1913 ուսումնական տարին Կիլիկիայի բարձրագոյն վարժարանը ուներ 55 աշակերտ, որոնցից 30-ը հուանորուած էին, 25-ը `վճարովի: 1912-ի հոկտեմբերի 13-ին թերթերին մէջ պաշտոնապէս յայտարարեցին Կիլիկիա վարժարանի բացումը, և այդ առիթով ծանօթացումը ըրին նաև երկու բաժնի կիսուած հոդուածով իրականացուելիք կրթութեան ծրագիրը:

Բարձրագոյն վարժարանը հիմնուելով, նշմարուեց որ  այս վարժարանը միայն Անթէպ եւ Անթէպիներու համար չէր: Վարդանեան եւ Եկեղեցի Սիրողներու խմբի  ընդհանուր ժողովը մի նամակով դիմեց Կաթողիկոսին, իրեն տեղեկացրեցին, որ աշխատանքներն իրականացուած են Սուրբ Կաթողիկոսներին խնդրեցին որ աջակցել վարժարանին եւ խորհուրդ տալ, որ նիւթական և բարոյական աջակցութիւն ցուցաբերուի ամբողջ Կիլիկիոյ կաթողիկոսի ենթակա բոլոր թեմերին։ Պրոֆեսոր Չամիչեանը 1912-ի սեպտեմբերի 9-ին, պրոֆեսոր Միսիրեանը սեպտեմբերի 14-ին եկան Անթէպ: Դժբախտաբար, Մահսերեճեանը ըստ իր ծրագրի անհրաժեշտութեան մի քանի ամիս մնաց Արմաշի մէջ, Գահիրէյի մէջ հիւանդացավ եւ չնայած բժշկական բուժմանը այնտեղ մահացաւ:

Եւ  Կիլիկիոյ բարձրագոյն վարժարանի պաշտոնական բացումը տեղի ունեցաւ սեպտեմբերի 19-ին ՝Թէփէ պաշը Պէյազօխլույի ընդարձակ եւ օդային շէնքը: Կիլիկիոյ Բարձրգոյն վարժարանը 1912-1913 ուսումնական տարին ունէր 55 աշակերտ, որոնցից 30-ը հուանուորուած, 25-ը `վճարուի էր: 1912-ի հոկտեմբերի 13-ին թերթերի մէջ պաշտոնապէս յայտարարուեց Կիլիկիայի բարձրագոյն վարժարանի բացումը եւ այդ առիթով միեւնոյն ատէն ծանօթացումը ըրին  երկու բաժնի կիսուելով իրականացուելիք կրթական ծրագիրը:

1) Ընդհանուր կրթութիւն (երկամյա շրջան)

2) հատուկ կրթություն (2 տարի)

1) մանկավարժական (կրթական)

2) Կրոնք — եկեղեցի

Միաժամանակ, նախատեսան այլ նաեւ երկու մասնագիտական կրթութիւն եղող  առեւտրի եւ գիտական ճիւղերը ապագայի մէջ հիմնել։

1912 թ. Հոկտեմբերի 21-ին նախատեսուած պաշտոնական բացման արարողութիւնը, առաջ անգամ հետաձգուեց պետութեան դոյլտութիւնը առնելու համար․ Հաստատուեց  Կաթողիկոսի եւ Պատրիարքարանի միջնորդութեամբ եւ Կիլիկիա Բարձրագոյն վարժարանը, Կրթութեան Նախարութեան 31 Քանունի Եվվէլ 1328 (13 Յունուար 1913) ամսաթուի եւ 3704/152581 համրուած հրահանքով, իր  քառամյա ծրագիրը հաստատուեց Հալէպի Կրթութեան տնօրէնութեան 19 Մարտ1329 (1914 թ. Ապրիլի 1) ամսաթիւ եւ 78 համրուած արտօնագիրով որպէս Տար-իւլ Մուալլիմ (Ուսուցչաց Վարժարան)։ Առաջին ուսումնական շրջանը ավարտուեց առանց պարտքի  ՝Միհրան Քարակէօզեանի կողմից տրամադրված 130 օսմանեան ոսկու բացառիկ նպաստով: Երկրորդ ուսումնական տարին Կաթողիկոսարանի թեմի շրջակայ տարածքից եկած ուսանողներին դիւրին ըլլալու նպատակով որոշուեց միաժամանակ ստեղծել գիշերօթիկ բաժինը: Երկրորդ ուսումնական տարին ուսանողների թիւը հասաւ 81-ի, անոնցից 31-ը `գիշերօթիկ էր: Հին շէնքը հատկացին գիշերօթիկներու հատւածին, իսկ դպրոցը տեղափոխուեց Վարդանեան խմբի Չաղչաղի մոտ ճանապարհին գտնուող շէնքին:

            . 

Նախօրօք տեղը ունեցաւ Կիլիկիայի ինսդիդուդի պաշտոնական բացման արարողութիւնը, ըստ առկայ կարքաւորման, այն անցկացրեց, 1913-ին հոկտեմբերի 26-ին կիրակի օրը, հայերէն տառերի գիւտի և հայկական տպագրութեան սկիզբի 400-ամեակի կապակցութեամբ եպիսկոպոս Փափքէնի նախագահութեամբ եւ մինչեւ այդ օր 2360 օսմանյան ոսկուց օգնութիւն հաւաքվեց: Փափքէն եպիսկոպոսը, Պատրիարքարանի իրաւասութեան արտասահմանէն եւ հայրէնիքի մէջ գնութիւններ հաւաքելով դպրոցի համար ստեղծեց 10 հազար ոսկու ֆոնդ։

Երրորդ ուսումնական տարին դպրոցի աշակերտների թիւը մտաց էր գերազանցելով հարիւր հոգի: Եպիսկոպես Փափքէնի ջանքերով Ֆրանսա  բնակուող բարեսիրտ գործարար Մարգոսեանի 500 նապոլեոնեան ոսկե նուիրատուութեան շնորհիւ կառուցուած եւ անոր անունով կոչուած նոր շէնքով  աւելի զարգացաւ գիշերօթիկ հատվածը եւ Կիլիկիայ Ինսդիդուդը պիտի շարունակի զարգանալ եթէ Առաջին աշխարհամարտը չը պայթէր։ Բայց 1915-ին ահավոր օրերը եկած էր: Ձերբակալութիւնները սկսաւ ապրիլին: Անոնց մէջ էին ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամները և ընկերները: Շուտով աքսոր: Ես տեսայ Զէյթունից, Ֆըրնուզից, Էլպիստանից և հեռաւոր հայրենիքներից հայկական աքսորեալները անցած էին Ալլապէնի, Պօսթան Առասը, հարաւ-արեւելք անցնելով  դէպի սպանդանոց (կոտորած): Իմ գիշերօթիկ ուսանողներից ոմանք մեկնեցին նախքան տարին առանց լրանալի:

Չնայած այս ամէնին, դասախոսութիւնները շարունակեցին կանոնաւոր ձեւով մինչեւ Յունիսի 21-ը ՝ իմ աշակերտների և ուսուցիչների վճռականութեամբ: Եւ Յուլիս, Անթէպի աքսորը, նախ եւ առաջ մտաւորականներ: Իմ առաջին եւ ցավոք նաեւ իմ վերջին տնօրէնը Արմենաք Չամիչեանը առաջին աքսորեալ խմբին էր: Այդ խումբը կարելի էր համարել հաջողակ, նրանց ուղարկած էին Համան քանի որ ավելի քիչ վտանգավոր վայր էր: Բայց, այդ շրջանի տեղի ունեցած բծատենդի համաճարակը հազարավոր կեանք խլեց: Խլած այդ կեանքերից մէկն իմ սիրելի տնօրէն Արմենաք Չամիչեանի կեանքն էր: Մահացաւ 1916 թուականի Յունուարին:

Առաջին աշխարհամարտը սկելով — հազիւ սկսած էի իմ կրթութեան երրորդ տարին-  1915-ի Յունիսին կրթութիւնը դադարեցուող լուրը ստանալուց, մտքիս չէր անցներ որ Կիլիկիայ Ինսդիդուդ փակուելով անգամ մը եւս չեմ բացուելու

            .

Այս միջոսին, 1911-ին, իմ գտնուած այն հողամասի հարաւին թուրքերը ալ բացեց «Խարիր Տարիւթթահսիլ այսինքն Մետաքսի Վարժարան» անունով կոչուող դպրոց մը, որպեսզի ուսուցանեն մետաքսագործը եւ շերամի կուլտուրան: Նոյնիսկ նախքան այս դպրոցը սկսեց իր գործունեությունը, քաղաքի տարբեր մասերուն տնկուեց բազմաթիվ արական թթի ծառեր: Մետաքսագործը դրամ բերող եւ տարածաշրջանին նոր մի մասնագիտութիւն ըլլալու հետեւանքով մեծ ուշադրութիւն գրաւեց քաղաքի մէջ։ Դպրոցի ուսումնական շրջանը տեւեց երկու տարի : Առաջին շրջանաւարտները 1913 թուականին տուող այս դպրոցը, կառաւարութեան որոշմամբ փակուեց  այն բացվելուց 3 տարի անց:

Աւարտուած էր Առաջին աշխարհամարտը: Անթէպ նախ Անգլիացիներու, յետոյ նաեւ ֆրանսացիներու կողմից գրաւելուց, այս աշխարհից հեռացած էին Կիլիկիա Ինսդիդուդի այսինքն իմ հիմնման առիթ եղող մարդկանց ոմանք ։ Մեծ կոտորածից փրկուածներից ոմանք կարողացան վերադարձալ Անթէպ եւ իրենց հայրենիք բայց ոչ իմ մոտ ոչ ալ նաեւ այլ դպրոցներուն մէջ դասաւանդելու համար գրեթէ ուսուցիչ չը կար:  Քաղաքի բնակչութեան բոլորը կը փորձէին հնարաւորինս արագ բուժել պատերազմի վերքերը, անհնարինութեան պատճառով համարեա մոռացան իմ գոյութիւնը: Չնայած անգլիական գրաւումի շրջանը համեմատաբար հանգիստ էի, ֆրանսական գրաւումի ընթացքին տակնուվրայ եղաւ ամէն ինչ եւ բռնագրաւիչ ֆրանսացիներուն, գրաւման դեմ եղող մահմետականներ միջեւ սկսեց օրեցօր լարվել: Քաղաքի սահմաններից դուրս սկսուած բախումներից պահ արարք մըն էր։ Ֆրանսական զինվորներից ոմանք հաստատուած էին իմ գտնուած տարածքին:  1920-ի ապրիլի 1-ին սկսած Անթէպի գոյամարտը տեւեց տասնմէկ ամիս եւ այս ընթացքին ես մնացի Ֆրանսական տարածքի մէջ: Պատերազմի ժամանակ օգտագործուեցայ որպէս ֆրանսիացի զինուորներու հսկողութեան ներգոյ Հալէպ գաղթող հայկական թափօրի համար հաւաքատեղ մը:

Պատերազմը ավարտելով քաղաքից բաւականին հեռու ըլլալուս շնորհիւ որոշ մի ժամանակ զգացի ոչինչ չը ծառայելու տխրութիւնը, մխիթարուած էի  քանի որ պատերազմի ընթացքին որեւէ վնաս չ՛ունեցայ։ Թուրքիայ Հանրապետութեան հիմնուելուց երջանկութեան ցատկեցայ երբ որ լսեցի այն որոշումը ՝ իմ շէնքերը պիտի գործածուէր որպէս նախակրթարան: Նորէն աշակերտ եւ անոնց դաստիրակող ուսուցիչների հետ հանդիպելու ըլլալս ինձ համար շատ ուրախալի էր:

Հանրապետության հռչակումից անցած էր ութ տարի եւ ինձ օգտագործէին որպէս նախակրթարան: 1931 թուականի նոյեմբերի կեսերից մի առավոտ, հրատարակուած Կազիանթէպ թերթի գրուած մի լուրի մասին, այսինքն Ժողովրդավարական Հանրապետութեան Կուսակցութեան Յունուար ամսուայ համագումարուան մէջ արտայայտված խնդիրների մասին իրենց խօսքերը ականջ տալուց, լսեցս հետեւեալյն էր․ «

 «…… Կարծեմ, որ չը կայ մեկը, որ չէր գնահատեր լիսէյի կարիքը, այս անհրաժեշտութեան կարեւորութիւնն ու շրջանակը դրուած էր գրեթէ Յունվար ամսուայ բոլոր համագումարներուն … Մինչ «Կազիանթէպըը» դեռ գաւառակ  դրութեան մէջ էր. Մի Ամերիքեան քոլեջ, բացի երկու հայկական միջնակարգ դպրոցներից, մէջը կը պարունակեր մասնագիտական ​բարձրագոյան դպրոց (այսօր այն առեւտրային դպրոց է), ուսուցչաց դպրոցը, Դարիւլհարի այսինքն  մետաքսագործութեան դպրոցի նման մի շարք  նախակրթարանի մակարդակով դպրոց։ Այս օրերին քանի որ այն մի քաղաքի կենդրոն է եւ Թուրքիայի խիտ բնակեցուած յոթերորդ քաղաքն է, ցաւոք սրտի զրկուած է նոյնիսկ լիարժէք ավագ դպրոցից … »:

Երբ լսեցի այս խոսքերը, իմ մէջէն, չը կրցայ մտաբերել այն բանին, եթեք Փոքր Ասիայի մէջ ամենակարեւոր կրթական կենդրոններից մէկը ի՞նչպես եւ ո՞ւմ կողմից այս վիճակին մէջ բերուած է այս քաղաքը։ Յաջորդ երկու տարուայ ընթաձքին գրեթէ ամէն օր  բարձրաձայնուած էր լիսէյի կարիքը։ Վերջապէս, Հանրապետութեան հռչակումից տասը տարի անց, որոշուեց Անթէպի մէջ բացուի լիսէ մը  եւ օգտագործել իմ շենքերը որպէս լիսէ։ Եւ չնայած ուսումնական տարին սկսած էր 1933 թ.-ի նոյեմբերին անձամբ Մ.Քեմալ Աթաթուրքի հրահանգով, սկսայ ծառայելուց որպես Կազիանթէպ լիսէ, դպրոցի տնօրէն 1933 թուականի փետրվարի 1-ին Հիւսնիւ Պէյը  առաջին դաս ըլլալով աշխարհագրութեան դասեր տուեց մոտ երեսուն ուսանողին։

Երբ սկսայ գործածուիլ որպէս լիսէ, երջանկութիւնս կրկնապատկուեց։ Բայց, ես խրտչեցայ վերը նշսուած թերթի 29.10.1933թ․ համարին մէջ, Հանրապետութեան հռչակման  տասներորդ տարեդարձի շնորհիւ, հանրապետական ​​շրջանին «Ի՞նչեր շահեց մեր քաղաքը հանրապետութեան» վերնագրով հոդւածին, իմ շէնքերի լուսանկարի տակ «Հանրապետութեան գործերից մեկը» գրելից։  Բայց, երանի թէ նշէին որ հանրապետութեան շրջանի գործերից մեկն եմ։ Ժամանակի ընթացքին լիսէյի աշակերտների թիւը շատցաւ եւ պէտք եղած էր նոր շէնքեր: Մի կողմից նոր շէնքեր կը կառուցէին, միւս կողմից հազար եւ մէկ ջանքով իմ եւ մեթաքսագործի դպրոցի շէնքը  քանդուած էին, անոնց փոխարենը շինեցին  պեթօնաշէնքեր։

1911-ին սկսած իմ ուսումնական հաստատութեան կեանքը մինչեւ այսօր, բացառութեամբ պատերազմական շրջանի, գրեթէ շարունակուեց  հարիւր տաս տարի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով